Բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող Lotus-ը ներկայացրել է Evora սուպերմեքենայի հիբրիդային տարբերակը (տեսանյութ, լուսանկար)
Բրիտանական սպորտային հայտնի ավտոարտադրող Lotus-ը Գուդվուդի «Արագության փառատոնին» ներկայացրել է Evora սուպերմեքենայի հիբրիդային տարբերակը, հաղորդում է Autonews.ru-ն:
Lotus Evora 414E Hybrid անվանումը ստացած սպորտային մեքենան համալրված է երկու էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 408 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը` անհավանական 1000 Նմ է:
Տեղից մինչև 100կմ/ժ արագության մեքենան հասնում է 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 209 կմ/ժ:
Միայն էլեկտրական մորտկոցների հաշվին մեքենան կարող է 48 կմ ճանապարհ անցնել: Երբ մարտկոցների էներգիան սպառվում է, միանում է բենզինային գեներատորը, որը արագորեն լիցքավորում է դրանք:
Վնասակար նյութերի արտազատումը մթնոլորտ, նման ռեժիմում չափազանց փոքր է` միայն 55 գ/կմ:
Նոր մեքենան, սերիական արտադրության ընթացքում կհամալրվի այնպիսի ձայնային համակարգով, որը սպոտրային 6 գլանային կամ 12 գլանային շարժիչի ձայնի իմիտացիա է ստեղծում, քանի որ էլեկտրական շարժիչներով մեքենաները գրեթե անձայն են:










