ԱՄՆ օդուժը հաջողությամբ փորձարկվել է «սպիրտով» աշխատող առաջին կործանիչը

20:49 • 04.07.12

ԱՄՆ ռազմական օդուժը փորձարկել է «ալկոհոլային» վառելիքով աշխատող առաջին կործանիչը` A-10 Thunderbolt II-ը, հաղորդում է Defence Talk-ը:


Վառելիքի այդ ռեսակը ԱՄՆ-ում հայտնի է նաև ATJ հապավումով (Alcohol To Jet): Փորձարկման ժամանակ ինքնաթիռի բաքերը լցվել են ATJ-ի և JP-8 ավիացիոն վառելիքի խառնուրդով: Փորձարկող օդաչուի պնդմամբ, ինքնաթիռն իրեն պահել է այնպես ինչպես սովորական վառելիքով թռիչքի ժամանակ է պահում:

 

A-10 կործանիչի փորձարկումները իրականացվում են ԱՄՆ ՌՕՈՒ-ի բոլոր օդային տեխնիկան այլընտրանքային վառելիքի փախադրման ծրագրի շրջանակներում:

ATJ վառելիքը ստացվում է շաքար պարունակող ցանկացած բուսական հիմք ունեցող նյութից, որից ալկոհոլ են ստանում և հիդրոմաքրում անցկացնելուց հետո այն դառնում է վառելիք, որը կարող է փոխարինել ստանդարտ ավիացիոն վառելիքը:


Ներկայում ԱՄՆ ՌՕՈւ-ն ծախսում է երկրի ամբողջ զինված ուժերի վառելիքի ծախսի ավելի քան 50%-ը: Միայն ՌՕՈւ-ի վառելիքի տարեկան միջինը ծախսը կազմում է 2,5 մլրդ գալոն կամ 9.5 մլրդ լիտր:


Գործող նախագծի համաձայն, ԱՄՆ ՌՕՈւ-ն պետք է մինչև 2012թ. ավարտի բոլոր առկա ինքնաթիռների և ուղղաթիռների սերտիֆիկացումը բիովառելիքի կիրառման մասով, իսկ մինչև 2016թ. ԱՄՆ բանակը նախատեսում է սովորական վառելիքի ծախսը 2 անգամ կրճատել:

 

ԱՄՆ օդուժը հաջողությամբ փորձարկվել է «սպիրտով» աշխատող առաջին կործանիչը