Մյունխենում հայտնաբերվել է Ամերիկա մայրցամաքի առաջին քարտեզներից մեկը
Մյունխենի համալսարանի գրադարանում (Գերմանիա) հայտնաբերվել է XVI-րդ դարասկզբի քարտեզ, որը կազմել է այդ ժամանակների հայտնի քարտեզագիր Մարտին Վալդզեմյուլերը` Բրայսգաուից, ով նաև հանդես էր գալիս լատինական Hylacomylus անվամբ: Այս քարտեզը 1507թ. Ամերիկայի մեծ քարտեզի փոքրացված տարբերակն է, գրում է Sueddeutsche Zeitung.-ը:
Փաստաթուղթը հայտնաբերվել է XVI-րդ դարի երկրաչափության մասին աշխատությունների մեջ, որոնք սխալմամբ հայտնվել էին XIX-րդ դարով թվագրված գրքերում:
Քարտեզագիր Վալդզեմյուլերն առաջինն է օգտագործել «Ամերիկա» անունը: Նա մայրցամաքի հայտնագործումը սխալմամբ վերագրել է ֆլորենտացի Ամերիգո Վեսպուչիին ու նոր տարածքներն անվանել նրա անվան լատինական տարբերակով:










