Android համակարգով աշխատող սմարթֆոնները կույրերին կօգնեն կողմնորոշվել տարածության մեջ

00:07 • 04.07.12

Fujitsu ընկերությունը և Ճապոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ազգային ինստիտուտը (NICT) մի համակարգ են ստեղծել, որը կոչված է կույրերին և վատ տեսողությամբ մարդկանց օգնելու սրահներում կողմնորոշվելու համար:

 

Համակարգը կազմված է բազային կայանից, որը տեղադրվում է սրահի ներսում, դյուրակիր կայաններից, որոնցից մեկը օգտատիրոջ մոտ է, իսկ մնացածները նշանակակետերում, համակարգչից և Android-ով սմարթֆոնից, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:


Բազային կայանները չափում են իրենցից մինչև յուրաքանչյուր դյուրակիր կայան ընկած հեռավորությունը օգտագործելով ultra-wide band կապը, որից հետո չափման արդյունքները ուղարկվում են համակարգչին, որը դրանք վերածում է կոորդինատների:

 

Դրանք ուղարկվում են օգտատիրոջ մոբայլ կայանին, և ապա Bluetooth-ով հաղորդվում են սմարթֆոնին, որի վրա տեղորոշման հավելված է ներբեռնված:

 


Սմարթֆոնը, ձայնային ազդանշանով օգտատիրոջը հայտնում է մինչև նշանակակետը մնացած հեռավորությունը և նշում է ընթացքի ուղղությունը:

 


Կայանները հնարավորություն են տալիս գտնել օբյեկտի կոորդինատները 30 սմ ճշտությամբ: Ապագայում համակարգում նախատեսվում է խոչնդոտների մասին տեղեկություն հաղորդող ֆունկցիա ևս ներառնել: 
Համակարգը կարող է տեղադրվել ոչ միայն բնակելի տներում, այլ նաև հիվանդանոցներում, գրադարաններում, կառավարական շենքերում և վաճառասրահներում:

 


Համանման համակարգեր կան, որոնք աշխատում են GPS-ի հիմքի վրա, սակայն դրանց թերությունն այն է, որ չեն աշխատում շենքերի ներսում, սրահներում: Դրանք կիրառելի են միայն այն վայրերում, ուր հնարավոր է որսալ արբանյակներից եկող ազդանշանը:

Fig.1 System Configuration and Usage Scenario

Fig.1 System Configuration and Usage Scenario

Android համակարգով աշխատող սմարթֆոնները կույրերին կօգնեն կողմնորոշվել տարածության մեջ