Apple մինչ տարվա վերջ մտադիր է ավելի էժան iPad mini թողարկել
Apple ընկերությունը պատրաստվում է մինչ այս տարվա վերջը նոր iPad mini պլանշետային համակարգիչը թողարկել, որը կունենա ավելի փոքր չափեր և ավելի էժան գին, գրում է Bloomberg-ը:
iPad-ի նոր մոդելը կունենա 7-8 դույմ անկյունագիծ և համաձայն նախնական տվյալների` կվաճառվի Google-ի վերջերս թողարկած նոր պլանշետի` Nexus 7-ի գնով` 199 դոլար:
Այսկերպ ընկերությունը փորձում է չկորցնել ու ավելի ամրապնդել իր դիրքերը պլանշետների շուկայում և ապահովել մրցակցությունը Google-ի, Microsoft-ի և Amazon.com-ի հետ, որոնք ևս նմատիպ սարքերի արտադրությամբ են սկսել:
Մասնագետները գտնում են, որ iPad mini-ն թողարկելու դեպքում Apple-ի հետ մրցակցող ընկերությունները բավական բարդ իրավիճակում կհայտնվեն:










