Toyota-ն համագործակցում է BMW-ի հետ նոր Supra ստեղծելու համար

22:16 • 04.07.12

BMW և Toyota կոնցեռնների սպորտային մեքենաների նախագծման ոլորտում համագործակցության առաջին պտուղը կարող է դառնալ հայտնի Toyota Supra-ի նոր սերունդը, որի վերականգնման մասին լուրերը արդեն վաղուց են շրջանառվում, հաղորդում է Automotive News գործակալությունը:


Ըստ գործակալության, ամենայն հավանականությամբ ապագա սուպերմեքենան կթողարկվի զուգահեռ 2 ապրանքանիշերով:


Ընկերությունների ներսում գործակալության աղբյուրները տեղեկացնում են, որ համագործակցության արդյունքում կարող է Toyota Supra-ի նոր սերունդ ծնվել, և այդ նպատակով ճապոնացիների համար հնարավոր է, որ մատչում տրամադրվի BMW 6 Series կուպեի նախագծերին:


Այլ տեղեկություններով, BMW-ի հետ համատեղ սպորտային մեքենան ճապոնացիները կթողարկեն Lexus ապրանքանիշով: Այդ պարագայում, այն կդառնա, այս տարի ԱՄՆ Դետրոյտի ավտոսրահում ներկայացված և մեծ հետաքրքություն առաջացրած LF-LC-ի սերիական տարբերակը, որը կլինի Porsche 911 Turbo-ի թիրախային մրցակիցը:


Իր հերթին, BMW-ում հայտարարում են, որ համագործակցության արդյունքում իրենց նպատակը ևս շրջակա միջավայրը չվնասող սպորտային ավտոմեքենա ստեղծելն է:
 

Toyota-ն համագործակցում է BMW-ի հետ նոր Supra ստեղծելու համար