Գիտնականները հայտնաբերել են «Աստծո» մասնիկը` Հիգսի բոզոնը

14:14 • 04.07.12

Գիտնականները Մեծ հադրոնային կոլայդերի օգնությամբ փորձարկումներ են անցկացրել, ինչից հետո հայտարարել են, որ հայտնաբերել են նոր մասնիկ, որն իր չափերով համապատասխանում է Հիգսի բոզոնին, հայտնում է BBC-ն:

 

Հիգսի բոզոնը տեսականորեն հորինված մասնիկ է, որը զանգված է հաղորդում այլ մասնիկներին: Այն հիմնարար մասնիկ է, աղյուսներից մեկը, որով կառուցված է Տիեզերքը: Դրա գոյության հաստատումը կդառնա գիտնականների մեծամասնության կողմից` Տիեզերքի կառուցման մասին ընդունված տեսության չբավարարող շղթան:

 

Գիտնականները Հիգսի բոզոնի գոյությունը փաստող ապացույցներ են որոնում արդեն 45 տարի:

«Հիգսի բոզոնը հարկավոր է մեզ, որպեսզի բացատրենք` ի՞նչ ասել է զանգված: Սակայն իրականում դա մեզ հարկավոր է` Տիեզերքը հասկանալու համար»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Լիվերպուլի համալսարանի ֆիզիկոս Թարա Շըրսը:

 

Ըստ նրա, եթե մասնիկները զանգված չունենային, չէին լինի աստղերը, գալակտիկաները, նաև` ատոմները: «Հիգսի բացահայտումը (բոզոնը) կհաստատի, որ մենք Տիեզերքը հասկանալու ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է նա:
 

Գիտնականները հայտնաբերել են «Աստծո» մասնիկը` Հիգսի բոզոնը