Գերմանացիները «առողջարար» ապակիներ են ստեղծել
Մի խումբ գերմանացի գիտնականներ նոր ապակիներ են ստեղծել, որոնք «կարող են տան մթնոլորտն ավելի ուրախ և առողջ դարձնել», գրում է UK News-ը:
Ի տարբերություն սովորականի` նորաստեղծ ապակիները, շնորհիվ 0.1 միկրոմետր հաստությամբ քիմիական ծածկույթի, չեն խոչնդոտում կուպույտ լույսի ներթափանցմանը, որը կառավարում է մարդու կենսաբանական ժամացույցները: Քնի կարգավորումից բացի, կապույտ լույսը բարերար ազդեցություն է թողնում մարդու տրամադրության և առողջության վրա:
Uniglas Vital կոչվող նորաստեղծ ապակին նույնիսկ փակված վիճակում այնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես թե բոլոր պատուհանները բաց են: Ժամանակակից ջերմամեկուսիչ և արևապաշտպան ապակիները չեն թողնում նաև, որպեսզի մարդու հորմոնալ հավասարակշռությունը խախտող լույսը ներթափանցի տարածք:
«Մեր գյուտն իրոք աննախադեպ է. առայսօր դեռ ոչ ոք նման ապակի չի ստեղծել: Այն բաց պատուհանների և թարմության տպավորություն է թողնում»,-ասել է գիտնակնան Ուոլտեր Գլոբիթը:










