ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ ……ջրահարսներ գոյություն չունեն

11:38 • 04.07.12

ԱՄՆ-ի կառավարությունը մի հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ վստահեցնում է քաղաքացիներին, որ ջրահարսներն իրականում գոյություն չունեն, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Օվկիանոսի ազգային ծառայության, ինչպես նաև Աղետների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համատեղ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Առայսօր չի հայտնաբերվել մի փաստ, որը կապացուցեր ջրահարսների գոյությունը: Կես-մարդ, կես-ձուկ գեղեցկուհիների գոյության մասին պատմությունները պարզապես լեգենդ են և չեն համապատասխանում իրականությանը»:

 

Նման հայտարարության համար պատճառ էր հադիսացել բազմաթիվ ամերիկացիների` ջրահարսների գոյության վերաբերյալ նամակների ու զանգերի տարափն այս ծառայություններին: Մարդկանց ակտիվությունը պայմանավորված է եղել վերջերս Animal Planet հեռուստաընկերության կողմից այդ արարածների մասին ցուցադրած հաղորդումով, որի ընթացքում ջրահարսների գոյությունն ապացոցող նկարներ են ցուցադրվել:

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ ……ջրահարսներ գոյություն չունեն