«Շիկացած էլեկտրական ասեղը» բուժում է շագանակագեղձի քաղցկեղը (տեսանյութ)

23:23 • 04.07.12

Շիկացած ասեղը հեշտությամբ փոխարինում է վիրահատական դանակին, սպանելով քաղցկեղի ակտիվ բջիջները և չվնասելով առողջները, գրում է The Daily Mail-ը:



Ասեղի տրամագիծը 2 մմ–ը չի անցնում: Նման փոքր չափը հնարավորություն է տալիս պահպանել սեռական ֆունկցիան և խուսափել միզասեռական այլ հիվանդություների զարգացումից:



Ներկայում Մեծ Բրիտանիայի Լի Մոֆֆիթի հետազոտական ինստիտուտում և քաղցկեղի կենտրոնում տվյալ տեխնոլոգիան փորձարկվում է շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 60 կամավորների մասնակցությամբ:



Համանման մոտեցումը ավելի վաղ արդեն ստուգվել էր կրծքագեղձի և երիկամների քաղցկեղ ունեցող հիվանդների շրջանում:


Շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեթոդի ընտրությունը տարբեր հանգամանքներից է կախված` տարածվածությունից, խորությունից և այլ:


Քաղցկեղը կարելի է սպանել նաև ուլտրաձայնների միջոցով, սակայն ռադիոալիքային աբլյացիան, բժիշկների պնդմամբ, ավելի էֆեկտիվ է։

 

HIFU Animation from on Vimeo.

 

«Շիկացած էլեկտրական ասեղը» բուժում է շագանակագեղձի քաղցկեղը (տեսանյութ)