Գերմանացի մեխանիկին արգելել են երթևեկել իր ստեղծած «Քարե դարի» մեքենայով
Գերմանացի ավտոմեխանիկ Սեբաստիան Տրագերը ստեղծել է մի մեքենա, որը «կարծես քարե դարից է եկել», գրում է metro co.uk. կայքը:
Մեքենայի վերին հատվածը պատրաստված է փայտից, նստատեղերը պատված են հովազի մորթով, իսկ դրա շասսին (հենասարքը) վերցված է Volkswagen Polo-ից: Մեքենան զինված է 1.3 լիտր տարողությամբ շարժիչով:
Տրագերն իր աշխատանքն ավարտելուց հետո դիմել է համապատասխան մարմիններին մեքենան վարելու օրինական թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում ստացել: Գերմանիայի ոստիկանությունը նշել է, որ մեքենան բավականաչափ անվտանգ չէ հասարակական ճանապարհների վրա երթևեկելու համար:
«Ես բավական երկար և մանրակրկիտ աշխատանք եմ տարել «Քարե դարի» փոխադրամիջոցը ստեղծելու համար: Անկախ դրա արտասովոր արտաքինից ես վստահ եմ, որ այն լիովին անվտանգ է, սակայն չունենալով այն վարելու թույլտվություն, պատրաստվում եմ մեքենան ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում»,- ասել է Տրագերը:










