Հյուսիսային ծովում խորտակված երկիր է հայտնաբերվել
Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի փորձագետների հետ աշխատող նավթային ընկերությունների սուզակները Հյուսիսային ծովում անհայտ ստորջրյա «ցամաք» են հայտնաբերել՝ խորտակված երկիր, որն անվանել են «Բրիտանական Ատլանտիդա», հայտնում է Daily Mail-ը:
Դոգերլենդ անունով հսկայական տարածքը, որ ձգվել է Շոտլանդիայից մինչև Դանիա մ.թ.ա 18000 – 5500 թթ ընթացքում դանդաղ իջել է ծովի հատակը: Հնարավոր է համարվում, որ սա Եվրոպայի սիրտը եղած լինի:
Կարծիք կա, որ այս տեղանքում մի քանի տասնյակ հազարարավոր մարդիկ են ապրել:










