Սիրահարվելու համար, պետք է սիրահարված ձևանալ. հետազոտություն
Հոգեբան Ռիչարդ Վայզմանը վստահ է, որ որոշակի վարքագիծը կարող է զգացմունքներ առաջացնել, ինչպես և զգացմունքները՝ որոշակի վարք: Հետևաբար պայմանագրային ամուսնությունները վատ տարբերակ չեն, գրում է The Dailymail պարբերականը:
Վայզմանը փորձ է անցկացրել, որի հիմքում ընկած էր «speed dating» (առագ ժամադրություն) համակարգը՝ մեկ երեկոյի ընթացքում մի քանի մարդկանց հետ ծանոթությունը: Մասնակիցներից մի քանիսին խնդրել են իրենց պահել այնպես՝ իբր սիրահարված են (ժպտում էին միմյանց, նայում միմյանց աչքերին, իրար ձեռք բռնում և այլն): Պարզվել է, որ սիրահարված ձևացողների 45%-ը ցանկացել են նորից հանդիպել:
Վայզմանի ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ պայմանագրային ամուսնությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում: Սովորական ամուսնությունների դեպքում, ընդհակառակը, ամուսինների միջև կապը երկու անգամ ավելի թույլ է, իսկ սերը 50 %-ով թուլանում է ամուսնության 18-րդ ամսում:










