ՄԱԿ-ն առաջին անգամ ինտերնետում մարդու իրավունքների մասին բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այսօր համացանցում տեղեկատվության տարածման ազատության մասին բանաձև է ընդունել: Դրանում բոլոր պետություններին կոչ է արվում հարգել անհատի իրավունքներն ինտերնետում այնպես, ինչպես մարդու իրավունքները պաշտպանվում են իրական կյանքում:
Խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էյլին Չեմբերլեն Դոնահյուն նկատել է, որ սա առաջին բանաձևն է, որով ՄԱԿ-ը հաստատում է ինտերնետում մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը:
Չնայած Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի առարկություններին, տասնյակ երկրներ սատարել են բանաձևը: Այդ 85 երկրների շարքում են Բրազիլիան, Նիգերիան, Շվեդիան, Թունիսը, Թուրքիան և այլն:










