BBC-ի տեսանյութում ներկայացվում է մարդու դեմքի ձևավորումն արգանդում (տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուսաընկերությունը մի տեսանյութ է պատրաստել, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է կնոջ արգանդում ձևավորվում երեխայի դեմքը, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութից պարզ է դառնում, որ սաղմի «դեմքի» տարբեր հատվածներն աճում են, ավելի ներդաշնակ դառնում միմյանց հետ, բեղմնավորումից 3 ամիս հետո:
«Դեմքի 3 գլխավոր հատվածներն աճում են, հանդիպում վերին շուրթի ծայրին` ձևավորելով շրթային ակոսը: Այս ողջ ապշեցուցիչ գործընթացը, որի արդյունքում ստեղծվում է մարդու որոշ չափով ճանաչելի դեմքը, տեղի է ունենում հղիության 2-3-րդ ամիսների ընթացքում»,- նշել է հետազոտող Մայքլ Մոսլին:
30 վայրկյան տևողությամբ տեսանյութը հիմնված է հղիության առաջին եռամսյակում զարգացող սաղմի և նրա դեմքի ձևավորման 3D սկանավորված պատկերների վրա:










