Գիտնականները պարզել են, թե ինչու են գազավորված ըմպելիքները բերում ճարպակալության

19:51 • 06.07.12

Գիտնականները փաստում են, որ ֆրուկտոզայի, արհեստական քաղցրացնող նյութերի, շաքարային սպիրտի բարձր համակենտրոնացումը փոխում է աղիքային ֆլորան, ինչը խախտում է նյութափոխանակության և ազդանշանների աշխատանքը, որոնք վկայում են հագեցվածության մասին, գրում է The Meddaily-ն:

 

Սննդակարգում շաքարի բարձր ծավալի դեպքում բակտերիաները սկսում են արտադրել ճարպային թթուներ. դրանք ազդանշաններ են ուղարկում ուղեղին հագեցվածության թուլացման մասին, ինչը և նպաստում է քաշի ավելացմանը:

 

Փորձարկումները ցույց են տվել, որ գազավորված ըմպելիքների օրական 2 չափաբաժինը 10 տարում հինգ անգամ մեծացրել է իրանի չափսերը:

Գիտնականները պարզել են, թե ինչու են գազավորված ըմպելիքները բերում ճարպակալության