Ռուսական դեսանտայիններին օգնության կգան «Ձյուդոիստները»

19:58 • 06.07.12

ՌԴ օդադեսանտային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների (ՌԷՊ) սպառազինության տակ են դրվել նոր բազմաֆունկցիոնալ համալիրներ «Ինֆաունա» և ՄԿՏԿ-1Ա «Ձյուդոիստ», հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով ՕԴՈՒ մամուլի հաղորդագրությանը:
 

 

«Ինֆաունա» ՌԷՊ համալիրը նախատեսված է տեխնիկան և անձնակազմը ռադիոկառավարվող ականա-պայթուցիկ սարքերից, մոտ տարածության կրակային միջոցներից պաշտպանելու համար, ինչպես նաև հակառակորդի կապի միջոցների ռադիոխլեցման համար:


ՄԿՏԿ-1Ա «Ձյուդոիստ» մոբիլ ավտոմատացված համալիրը, իր հերթին, նախատեսված է տեղեկատվության պաշտպանության էֆեկտիվության ռադիո, ռադիոտեխնիկական և հատուկ վերահսկման համար և իրավիճակի էլեկտրոմագնիսական գնահատման համար: Համալիրը կարողանում է հայտնաբերել, որոշել ռադիոէլեկտրոնային պայքարի կամ հակահրթիռային պաշտպանության միջոցի տեղը և չափել դրա պարամետրերը, ինչպես նաև բացահայտել և փակել ՕԴՈՒ օբյեկտների կապուղիների ինֆորմացիոն արտահոսքը:

Ռուսական դեսանտայիններին օգնության կգան «Ձյուդոիստները»