Samsung Galaxy S3-ը վաճառքի հանվելուց հետո ռեկորդային 5.9 մլրդ դոլարի եկամուտ է գրանցել

11:06 • 06.07.12

Samsung-ի նոր սերնդի սմարթֆոնի` Galaxy S3-ի վաճառքն առաջին եռամսյակում ռեկորդային 5.9 մլրդ դոլարի, եկամուտ է ապահովել ընկերության համար, որն ամենամեծն 2008թ.-ից սկսած, հայտնում է Reuters-ը:

 

Սմարթֆոնը վաճառքի ծավալներով արդեն գերազանցել է իր հիմնական մրցակիցներ Apple-ին և Nokia-ին: Ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ այս միտումը կպահպանվի նաև առաջիկա ամիսներին:

 

«Galaxy S3-ի վաճառքից ստացված գումարները գնալով կաճեն մինչ այս եռամսյակի ավարտը, քանի որ ըստ մեր կանխատեսումների` միայն հուլիս ամսվա ընթացքում կվաճառվի մոտ 10 մլն հեռախոս: Սակայն այս ցուցանիշները զգալի անկում կգրանցեն տերվերջին, երբ Apple-ը կթողարի նոր սերնդի iPhone-ը»,-նշել է վերլուծաբաններից մեկը:

 


 

Samsung Galaxy S3-ը վաճառքի հանվելուց հետո ռեկորդային 5.9 մլրդ դոլարի եկամուտ է գրանցել