Հազարավոր համակարգիչներ երկուշաբթի չեն կարողանա միանալ համացանցին
Ամբողջ աշխարհում հազարավոր ինտերնետ օգտատերեր հուլիսի 9-ին չեն կարողանա լիարժեք աշխատանքներ կատարել համացանցում, քանի որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակավորպես կանջատի DNS-սերվերները, հայտնում է CBC News-ը:
Դրանք կանջատվեն DNSChanger վիրուսով վարակված համակարգիչների սպասարկման ժամկետների լրանալու բերումով:
DNSChanger վիրուսի միջոցով համացանցի օգտատերերից հնարավոր էր լինում գողանալ բանկային քարտերի տվյալները: Այս կերպ կիբեռհանցագործները 14 մլն դոլար են աշխատել:
Ամբողջ աշխարհում այդ վիրուսը վարակել է 450 հազար համակարգիչներ, որոնցից 85 հազարը՝ ԱՄՆ-ում: Խոսքը նաև ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) համակարգիչների մասին է:










