Նորարարության ինդեքսով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում. զեկույց

11:50 • 07.07.12

INSEAD միջազգային բիզնես դպրոցը և Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը վերլուծական զեկույց են ներկայացրել՝ «Նորարարությունների համաշխարհային աղյուսակ - 2012», որում աշխարհի 141 երկրներ դասակարգվել են ըստ նորարարական զարգացման իրենց ցուցանիշների:

 

Աղյուսակը կազմվել է 80 տարբեր ցուցանիշների հիմա վրա, որոնք բնութագրում են նորարարական զարգացումը:


Անցած տարվա համեմատ նորարարությունների ոլորտում առաջատարների ցուցակը գրեթե չի փոխվել: Առաջատարը կրին Շվեյցարիան է: Նախկինի պես եռյակում են Շվեդիան և Սինգապուրը: Նրանց հաջորդում են Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Դանիան, Հոնգ Կոնգը, Իռլանդիան և ԱՄՆ-ն: Առաջատարների տասնյակը լքած միակ երկիրը Կանադան է:


Տարածաշրջանային առաջատարների դիրքերի բաշխումը հետևյալն է. Շվեյցարիան՝ Եվրոպայում, ԱՄՆ-ն՝ Հյուսիսային Ամերիկայում, Սինգապուրը՝ Հարավ-Արևելյան Ասիայում և Օվկիանիայում, Իսրայելը՝ Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում, Չիլին՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան Ավազանում, Հնդկաստանը՝ Կենտրոնական և Հարավային Ասիայում, Մավրիկիան՝ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում:


Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից առաջատար է Էստոնիան՝ 19-րդը համաշխարհային ցուցակում: Ռուսաստանը 51-րդն է: Հայաստանը 69-րդն է և այս ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում: Վրաստանը՝ 71-րդն է, Ադրբեջանը 89-րդն է: Իրանը 104-րդ, իսկ Թուրքիա՝ 73-րդ տեղերում են:


Հայաստանը Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Վրաստանի, Նամիբիայի, Վիետնամի, Քենիայի և Զիմբաբվեի հետ հայտնվել է նաև «նորարար-աշակերտներ» երկրների խմբում՝ այն երկրների, որոնք եկամտի միջին մակարդակ ունեն: 
 

Նորարարության ինդեքսով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում. զեկույց