Ֆիզիկոսները առաջին անգամ կարողացել են լուսանկարել ատոմի շողքը (լուսանկարներ)

00:35 • 07.07.12

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է տեսնել շողքը, որը գցում է ատոմը: Ստացված լուսանկարը ավստրալացի գիտնականների երկար նախապատրաստական աշխատանքի արդյունքն է:


Հիմնական դժվարություններից մեկը համապատասխան պայմանների ստեղծումն էր լուսանկարի ստացման համար անհրաժեշտ ժամանակով ատումի պահման և մեկուսացման համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:


Որպես փորձին համապատասխան նմուշ ընտրվել է հազվադեպ մետաղ իթթերբիումը: Մասնագետները իթթերբիումի ատոմը տեղադրել են Պուլի թակարդում (Paul trap) և համակարգը սառեցրել մինչև բացարձակ զրոյին մոտիկ ջերմաստիճան:


Ուլտրամանուշակագույն ճառագայթումն օգտագերծելով, մասնագետները լույսի քվանտները ուղղորդել են ատոմի վրա Ֆրենելի ոսպնյակի միջոցով: Ճառագայթումը կլանվում էր ատոմի կողմից: Իսկ այդ կլանումից գոյացող «շողքը» ընկնում էր սառեցված CCD-մատրիցայի («Charge-Coupled Device») «տեսախցիկի» վրա:


Հոդվածում, փորձի հեղինակները հայտնում են, որ նրանք շողքի 3,1(3)% կոնտրաստի են հասել:


«Փաստացի մենք միկրոսկոպի առավելագույնին ենք հասել: Տեսանելի լույսի միջոցով անհնար է ատոմից փոքր որևէ բան տեսնել», - պատմում է Գրիֆիտի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Կլեպինսկին:


«Տվյալ գիտափորձը հսկայական նշանակություն ունի: Այն ատոմային ֆիզիկայի մեր հասկացության հավելյալ հաստատում է հանդիսանում, և բացի այդ, մեծ կիրառական օգուտ ունի, օրինակ, քվանտային համակարգիչների նախագծման և ստեղծման համար», -ասում է փորձի հեղինակներից մեկը` դոկտոր Էրիկ Սթրիդը:


Բանը նրանում է, որ գիտնականների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում առանձին ատոմների կողմից ֆոտոնների կլանման պրոցեսը:


Գիտնականները նշում են, որ տվյալ հայտնագործության չափազանց կարևոր է բիոմիկրոսկոպների զարգացման համար:

Ֆիզիկոսները առաջին անգամ կարողացել են լուսանկարել ատոմի շողքը (լուսանկարներ)