ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները «թռչող ափսեի» են հետևել (տեսանյութ)

18:47 • 09.07.12

Միացյալ Նահանգների, Սլովակիայի ու Լեհաստանի բնակիչները մի ամբողջ շաբաթ հետևել են յուրօրինակ երևույթի` գիշերային երկնքում վառ գնդերի տեղաշարժի: Ականատեսները նշել են, որ օբյեկտները եղել են ալ կարմիր գույնի ու շարժվել չափազանց մեծ արագությամբ, իսկ երբ տեսադաշտից չքվել է առաջին օբյեկտը, հայտնվել են ևս երկուսը:

 

Ենթադրվում է, որ ամերիկացիներն ու եվրոպացիները տեսել են միևնույն օբյեկտները: «Թռչող ափսեները» կարողացել են երկրային չափանիշերով ռեկորդային ժամանակում անցնել 10 հազ կմ տարածություն, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Համացանցում հայտնվել են տարօրինակ երևույթը հաստատող տեսագրություններ: Ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց բլոգերում թեժ քննարկումների են բռնվել` արդյո՞ք տեսածը չբացահայտված թռչող օբյեկտ է, թե ոչ:

 
 

ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները «թռչող ափսեի» են հետևել (տեսանյութ)