Ֆինն գիտնականներին հաջողվել է ձայնագրել հյուսիսափայլի «ձայնը»

18:07 • 09.07.12

Իր գեղեցկությամբ ապշեցնող հյուսիսափայլն ունի ոչ միայն օպտիկական ազդեցություն, այլ նաև ձայնային, ապացուցել են Հելսինկիի Աալտո համալսարանի գիտնականները:

 

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, աշխարհում առաջին անգամ նրանց հաջողվել է լսել ու ձայնագրել բևեռային լայնություններում այս երկնային երևույթին ուղեկցող ձայները:

«Մեզ հաջողվեց որսալ հյուսիսափայլի ձայները: Միայն հիմա է հաստատվել, որ այդ ձայները ծնվում են 70 մետր բարձրության վրա, որոնք մարդը կարող է լսել»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտնել են գիտնականները:

 

Հատուկ բարձրախոսների օգնությամբ գիտնականներին հաջողվել է ոչ միայն որսալ հյուսիսափայլի «ձայնը», այլև ձայնագրել այն: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ դրան բուհի ինտերնետային էջում: Սա հետազոտողների համար բացել է նոր հնարավորություններ այս յուրօրինակ բնական երևույթի ուսումնասիրման համար, որը շատ հարցերում դեռ շարունակում է գիտության համար գաղտնիք լինել:

Ֆինն մասնագետների կողմից ձայնագրված ձայները ճաքi կամ խլացված հարվածների ձայն են հիշեցնում:

Ֆինն գիտնականներին հաջողվել է ձայնագրել հյուսիսափայլի «ձայնը»