Rafale կործանիչի վրա հաջողությամբ փորձարկվել է «անլար» ռումբը
Ամերիկյան Raytheon ընկերությունը հաջողությամբ ներկայացրել է ավիառումբերի կառավարման իր Enhanced Paveway II անլար տեխնոլոգիաների հնարավորությունները Ֆրանսիայի ՌՕՈւ-ի Rafale կործանիչի վրա: Ընկերության մամլո հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ փորձարկումները տեղի են ունեցել ֆրանսաիան Բիսկարրոս ռազմական փորձադաշտում:
WiPAK անվանումը ստացած տեխնոլոգիան, թույլ է տալիս ազատ անկման ռումբերը «վերածել» անլար կապի միջոցով ուղղորդվողների:
Raytheon-ն նշում է, որ WiPAK-ը ունիվերսալ համակարգ է և կարող է տեղադրվել ցանկացած տիպի ինքնաթիռների վրա:
Enhanced Paveway II համակարգը բաղկացած է ավիառումբի վրա տեղադրվող ղեկային համակարգից և լազերային ու GPS ուղղորդման գլխիկից:
Ընդհանուր առմամբ՝ Paveway տեխնոլոգիայով համալրվել են ինքնաթիռների 17 մոդելներ աշխարհի 42 երկրներում:










