Դիզայները 96 գրամ կշռող իդեալական մարզակոշիկ է ստեղծել (տեսանյութ)

21:28 • 09.07.12

Խոշոր մարզական մրցույթներում, ինչպիսին են, օրինակ, Օլիմպիական խաղերը, հաղթանակը կարող է կախված լինել վայրկյանի տասնորդական մասից:


Պատահական չէ, որ սպորտում հաճախ են կիրառվում նորագույն գիտական հայտնագործությունները, որոնք կարող են մրցակցի նկատմամբ առավելություն պարգևել:


Ֆրանսիացի ինժեներ և դիզայներ Լյուկ Ֆուզարոն ստեղծել է յուրահատուկ մարզակոշիկի արտադրության տեխնոլոգիա, որը պատրաստվում է մարզիկի ոտքի եռաչափ սկանավորումից հետո:


Նման մարզակոշիկները արտադրվում են աանհատական՝ հաշվի առնելով մարդու կազմվածքի առանձնահատկությունները:
Սկզբում ոտքի կառուցվածքի եռաչափ պատկերի հիման վրա դիզայները ստանում է տարբեր կոշտություններ ունեցող ներբանի 3D մոդելը: Դրանից հետո ներբանը տպվում է 3D տպիչի միջոցով նեյլոնից:



Լաբորատոր փորձարկումների միջոցով հնարավոր է եղել մարզակոշիկի մեխանիկական հատկությունները հարմարեցնել մարզիկի անհատական ունակություններին, արդյունքում ստացվել է գերթեթև վազքի համար նախատեսված մի զույգ մարզակոշիկի պրոտոտիպ, որը 96 գրամ քաշ ունի:



«Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման մարզակոշիկը բարելավում է մարզիկի ցուցանիշը 3,5%-ով, և դա հաղթանակի համար կարող է որոշիչ դեր խաղալ», - ասվում է նախագծի կայքում:


 

Դիզայները 96 գրամ կշռող իդեալական մարզակոշիկ է ստեղծել (տեսանյութ)