Գերմանացի գիտնականները ստեղծել են տարեց մարդու զգացողություներ հաղորդող կոստյում
Մի խումբ գերմանացի գիտնականների հաջողվել է հատուկ կոստյում ստեղծել, որը հնարավորություն է տալիս այն կրողներին զգալ ծերության` 75 -ից բարձր տարիքի նշանները, գրում է Guardian-ը:
10 կգ կշռող Age Man Suit կոչվող կոստյումն ականջակալների միջոցով խոչնդոտում է լսողությանը, դեղին դիմակը վատացնում է տեսողությունը` դժվարեցնելով գույների տարբերակումը, ծնկների և արմունկների շրջանում դրված միջադիրները կոշտացնում են հոդերը, իսկ կոշտ ձեռնոցները դժավարեցնում են մատների ազատ շարժումը: Կոստյումը հատուկ պատվերով է ստեղծվել և ներկայցնում է ծերության բոլոր անցանկալի հետևանքները:
«Մեր նպատակն է երիտասարդ, էներգիայով լի մարդկաց ժամանակորապես վերածել դանդաղաշարժ տարեցների, որպեսզի նրանք հասկանան, թե ծեր լինելն ինչպիսի զգացողություն է: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ երիտասարդ բժիշկների նոր սերունդն ավելի լավ պատկերացում կազմի տարեց հիվանդների կարիքների մասին»,- նշել է կոստյումի հեղինակներից մեկը:










