Նոր հայտնաբերված գորտի տեսակն անվանվել է արքայազն Չարլզի պատվին

17:32 • 10.07.12

Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող Amphibian Ark կազմակերպությունը վերջերս հայտնաբերած գորտի նոր տեսակն անվանել է Մեծ Բիտանիայի արքայազն Չարլզի պատվին, գրում է Euromag-ը:

 

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ թագաժառանգի համար դա մեծ պատիվ է, քանի որ այսուհետ նրա անունն անմահանալու է կենդանու լատինական անվանման շնորհիվ: Արքայազն Չարլզն իր հեթին հայտարարել է, որ անչափ զգացված է և նկարվել է` գորտին ուսին դրած: Նա նաև խոստացել է ավելի ակիվ մասնակցել էկոլոգիական և բնապահպանական ծրագրերում:

 

Hyloscirtus princecharlesi տեսակի գորտը հայտնաբերվել է Էկվադորի գետերից մեկում Լուիս Կոլոմայի կողմից, ով ևս հավանության է արժանացրել արքայազնի պատվին գորտին անվանակոչելու գաղափարը:

Նոր հայտնաբերված գորտի տեսակն անվանվել է արքայազն Չարլզի պատվին