«Հիգսի բոզոնի» շնորհիվ կիրականանա գիտաֆանտաստիկ գրականության ցանկացած երևույթ. էզոթերիկ

14:22 • 10.07.12

Աստղաբան-էզոթերիկ, պարահոգեբան Գուրգեն Հովհաննիսյանը պատահական չի համարում այն, որ «Հիգսի բոզոշնի» մասնիկը հայտնաբերվեց հենց այն ժամանակաշրջանում, երբ բոլորը խոսում էին աշխարհի կործանման մասին:


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա հայտարարեց, որ 21-րդ դարի մեկնարկը կարելի է համարել հենց այս մասնիկի հայտանաբերումը:


«Ամբողջ մատերիայի հիմքում ընկած է հենց այս մասնիկը: Այսինքն` այն ձևավորում է մատերիան: Այդ մասնիկների գոյությունը վերջնականորեն ապացուցվեց Ֆրանսիայում գտնվող ամենամեծ արագացուցիչների շնորհիվ»,– ասաց նա:


«Մենք և ընդհանրապես ամեն ինչ կազմված է ատոմներից ու էլեկտրոններից: Դրանք պետք է լույսի կամ նույնիսկ ավելի մեծ արագությամբ քաոսային շարժում կատարեին և մատերիա չէր գոյանա: Հետևաբար` պետք է գոյություն ունենար մի մասնիկ, որը այս ամենն իմի կբերեր»,- ասաց նա։


Էզոթերիկը նշեց, որ վերջերս հայտնաբերված մասնիկը ունի նաև գիտակցություն, որն անվանվում է Աստծո մասնիկ: Նրա խոսքով՝ այս երևույթը հաճախ է հանդիպում ֆանտաստիկ գրականության մեջ:


«Հայտնաբերված մասնիկի շնորհիվ իրականություն կարող է դառնալ գիտաֆանտաստիկ գրականության ցանկացած երևույթ: Դրան չէին հավատում նաև ականավոր մի շարք գիտնականներ և պայքարում էին դրա դեմ: Իսկ էզոթերիկ գիտությունը միշտ սրա մասին ասել է»,– նշեց նա:


«Գիտությունը ինչ-որ չափով ընդունում էր, որ մենք ճիշտ ենք, սակայն նրանց փաստեր էին պետք, որը նրանք այսօր ունեցան»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը և ավելացրեց, որ այս պահին մեր բոլոր պատկերացումները ժամանակի, տարածության, էներգիայի, տիեզերքի կառուցման, մարդու հոգեբանության ու գիտակցության մասին արդեն լիովին անցնում են այլ փուլ:


Մասնագետը նշեց, որ ասվածը չի նշանակում, որ նախկինում ձեռք բերված գիտելիքներն այլևս մեզ պետք չեն: Պարզապես այսուհետ մարդու գիտակցությունն ընդլայնվում է:


«Պրակտիկ դրսևորումներից մեկն այն կլինի, որ շատ խնդիրներ , օրինակ, էկոլոգիայի հետ կապված, հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք անլուծելի էին թվում, կստանան իրենց լուծումը: Ինքնաբերաբար մենք կկարողանանք լուծել մեզ հուզող բոլոր խնդիրները»,- ասաց նա:


Էզոթերիկը նշեց, որ մասնիկի հայտնաբերմամբ մարդը հնարավորություն ունի օգտագործել իր ուղեղի հնարավորությունների ավելի մեծ տոկոսը:


Գուրգեն Հովհաննիսյանը վստահությունը հայտնեց, որ «Հիգսի բոզոնի»-ը տարրը մարդկությունն ընդամենը ամիսներ անց կկարողանա պրակտիկ կյանքում կիրառել:

 

«Հիգսի բոզոնի» շնորհիվ կիրականանա գիտաֆանտաստիկ գրականության ցանկացած երևույթ. էզոթերիկ