Windows 8-ը հասանելի կլինի այս տարվա հոկտեմբերին

01:05 • 10.07.12

Microsoft ընկերության օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Windows 8-ը հասանելի կլինի արդեն հոկտեմբերին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Microsoft ընկերության փոխտնօրեն Թամի Ռելերին:

 

Ընկերությունը յուրաքանչյուր երեք տարին մեկ թարմացնում է օպերացիոն համակարգի նախորդ տարբերակը: Վերլուծաբանները կանխատեսել էին, որ Windows 8-ը հասանելի կլինի աշնանը:

Փորձագետները նաև ենթադրում էին, որ նորամուծություններից մեկը կլինի վեբ-կամերայի միջոցով օգտատերերի դեմքերի ճանաչման համակարգը:
 

Windows 8-ը հասանելի կլինի այս տարվա հոկտեմբերին