Anonymous-ը պայքար է սկսում մանկապիղծների դեմ. հարյուրավոր պեդոֆիլների հասցեներ է հրապարակել
Anonymous խմբավորման ցանցահենները e-mail և IP հարյուրավոր հասցեներ են հրապարակել, որոնց տերերը նկատվել են մանկապղծական կայքեր օգտագործելիս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ցանցահենները նախազգուշացնում էին, որ իրենց մոտակա գրոհի թիրախ կլինեն մանկապիղծները, որոնք համացանցով են իրենց գործունեությունը ծավալում:
Խմբավորումը վերջին օրերին մոտ 500 e-mail և IP հասցե, իսկ որոշ դեպքերում նույնիսկ տան հեռախսահամարներ և փոստային հասցեներ է հրապարակել: Դրանցից մի քանի տասնյակը բելգիական են: Տվյալները հետազոտվում են Բելգիայի համակարգչային հանցագործության դաշնային ծառայության կողմից: Իրավապահները հայտարարել են, որ լրջորեն կհետաքննվեն ինչպես Anonymous-ի ներկայացրած ցուցակի անձանց, ինչպես և ցանցահենների գործունեությունը:










