Արնախում մակաբույծը կոչվել է Բոբ Մարլիի անունով
Gnathia marleyi-ը՝ փոքրիկ խեցգետնակերպ կենդանին, որը սնվում է Կարիբյան ծովում ապրող ձկներով, կոչվել է ի պատիվ ճամայկացի հայտնի երաժիշտ Բոբ Մարլիի» - գրում է InoPressa-ն՝ վկայակոչելով The Christian Science Monitor-ին:
«Այս տեսակը, որը համարվում է բնության հրաշք, ես կոչել եմ ի պատիվ Մարլիի. ես ոգևորվում եմ Մարլիի երաժշտությամբ: Ընդ որում սա բացարձակապես կարիբյան տեսակ է, ինչպես Մարլին», - հայտարարել է Ծովային էկոլոգիայի մասնագետ Պոլ Սիկելը:










