Facebook-ը գործարկել է հակավիրուսային ծրագիրը

17:37 • 11.07.12

Facebook սոցիալական ցանցն արդեն գործարկել է հակավիրուսային ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել` արդյոք իրենց համակարգիչը վարակված է, թե ոչ:


Այդ մասին երեկ սոցիալական ցանցի ղեկավարությունը տեղեկացրել է Facebook security էջում:


Օգտատերերը կարող են այսուհետ անվճար ներբեռնել հակավիրուսային ծրագիր McAfee-ից կամ Microsoft-ից:


Facebook-ը նաև ստեղծել է մի համակարգ, որով իր օգտատերերին նախազգուշացնում է, այն դեպքերում, երբ նրանց համակարգիչները վարակված են լինում:


 

Facebook-ը գործարկել է հակավիրուսային ծրագիրը