Ներկայացվել է ինտերնետ վերբեռնված առաջին լուսանկարը

19:53 • 11.07.12

Բացահայտվել է ինտերնետ ներբեռնված առաջին լուսանկարը, որը վերբեռնվել է 20 տարի առաջ, տեղեկացնում է Daily mail- ը:
 

Լուսանկարում պատկերված կանայք երգիծական Les Horribles Cernettes խմբի անդամներ են: Լուսանկարն արվել է Սիլվանո դե Ջեննարոյի կողմից` խմբի ձայնասկավառակի շապիկի համար: Ջեննարոն հայտնի է նրանով, որ եղել է համացանցի ստեղծողների խմբի անդամ:

«Երբ պատմությունը տեղի է ունենում, դուք չեք հասկանում, որ դուք դրա մեջ եք»,- այդ ժամանակ ասել է Ջեննարոն:
 

Նկարը ներբեռնել է Թիմ Բերներս Լին, ով այդ ընթացքում աշխատում էր Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնում (CERN): Լուսանկարի հեղինակը նույնպես աշխատում էր Լիի հետ` նույն տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայում:

Ներկայացվել է ինտերնետ վերբեռնված առաջին լուսանկարը