Twitter-ը թարմացրել է բջջային հավելվածները
Twitter միկրոբլոգների ծառայությունը թարմացրել է Apple iOS և Google Android պլատֆորմների համար իր բջջային հավելվածները:
Այս առիթով Twitter-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմնակի ռեսուրսի հղումով tweet-ը «բացելու», որոնողական հարցման, ավտոմատ լրացման և այլ ֆունկցիաների հնարավորություններ են ավելացրել:
Twitter-ը iPhone-ի և Android-ի հավելումների համար կոնկրետ մարդկանց և կազմակերպությունների վերաբերյալ tweet-երի վայրկենական ծանուցման հնարավորություն է ավելացրել:
Twitter-ի այլ թարմացումների թվում է օգտատիրոջ էջ մտնելու համար նրա ավատար-լուսանկարին քլիք անելու հնարավորությունը:
Նախորդ ամիս Twitter-ը զգալիորեն ընդլայնել էր կողմնակի ռեսուրսների հղումով tweet-հաղորդագրություններում նախնական դիտման կոնտենտի ծավալը. օգտատերերը հնարավորություն էին ստացել վերնագրեր, առաջին պարբերություններ, լուսանկարներ և կարճ տեսանյութեր դիտել՝ չհեռանալով Twitter կայքից:
Ամեն օր Twitter-ում ավելի քան 400 մլն հաղորդագրություն է տեղադրվում, Twitter-ի «լսարանը» կազմում է 200 մլն մարդ:










