Աշխարհի ամենատարօրինակ վայրերը, որտեղ կա Wi-Fi

12:53 • 11.07.12

Աշխարհում կան երկրներ, որտեղ Wi-Fi անլար կապը գոյություն ունի նույնիսկ անտառներում, սակայն որոշ քաղաքներում «հոթ սփոթ»-երը տեղակայված են ամենաանսպասելի վայրերում, գրում է Top News-ը:

Կայքը կազմել է ամենատաօրինակ վայրերի լավագույն եռյակը, որտեղ համացանցը հասանելի է:

 

1. Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի Քենթաքի նահանգի Պադյուկա քաղաի Oak Grove գերեզմանատունը: Համացանցի հասանելիությունն ապահոված ընկերությունը նշել է, որ ամեն ինչ արվել է այստեղ այցելողների հարմարավետության համար: Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և բժիշկներ, ուստի այցելուները կարող են համացանցի միջոցով անհրաժեշտ տեղեկություններ իմանալ նրանց մասին:

2. Երկրորդ տեղում Էվերեստ լեռն է: Շվեդական հեռախոսային ընկերությունը Wi-Fi է տեղադրել աշխարհի ամենաբարձր լեռան վրա, որտեղ համացանցը հասանելի է մինչև 5200 մետր բարձրությունը:

3. Հաջորդը ցուցակում Հյուսիսային բևեռն է, որտեղ 2005թ.-ից ի վեր մոլորակի ամենահյուսիսային կետն ունի սեփական անլար ցանցը:

 

Մոտ ապագայում անլար կապ ունեցող արտասովոր վայրերին կմիանան նաև անապատները և տիեզերական կայանները:
Անապատներում արևային մարտկոցներով աշխատող հատուկ ընդունիչներ կտեղադրվեն, իսկ տիեզերական կայաններում համացանցի հասանելիությունը կապահովվի` տիեզերական զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Աշխարհի ամենատարօրինակ վայրերը, որտեղ կա Wi-Fi