Mercedes-Benz SLS AMG վերամարմնավորվել է Vath ստուդիայում (լուսանկարներ)
Mercedes-Benz SLS AMG սուպերմեքենան նորից կատարելագործողների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և այս անգամ բաց մոդիֆիկացիայով: Vath-ը ռոդսթերին ավելի քան 100 ձիաուժ է պարգևել և նոր ածխաջրածնային աերոդինամիկ «հագուստ» է հագցրել:
Բավարական Vath Automobiltechnik ստուդիան պաշտոնապես հայտարարել է, որ իրենց տվյալ աշխատանքի հիմնական նպատակը բոլոր ոլորտներում էֆեկտիվության բարձրացումն է:
Թանկարժեք սուպերմեքենայի առանց այդ էլ բավական լավ մտածված ֆեկտիվությունը զգայիորեն բարձրացել է` 6,2-լիտրանոց AMG շարժիչի հզորությունը 571-ից հասցվել է 702 ձիաուժի, իսկ ոլորող մոմենտի պարագայում թիվը հասցվել է 850 Նյուտոն մետրի:
Նման ցուցանիշների հասել են առավել արտադրողական կոմպրեսորի, օդի սառեցման կատարելագործված համակարգի և շարժիչի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ:
Արդյունքում կատարելագործված ռոդսթերը մինչև 100կմ/ժ արագացումը ապահովում է ոչ թե 3.8 վայրկյանում, այլ 3.6-ում: Բացի այդ, առավելագույն արագությունը հասցվել է 330կմ/ժ-ի: Պետք է նշել, որ Vath-ի փաթեթում առաջարկվում է նաև նոր արագաչափ (սպիդոմետր), որը նշագրված է մինչև 400կմ/ժ:
Մեքենայի էքստերյերը համալրվել է թեթևաձույլ կազմածո R20 անվասկավառակներով և կարբոնե աերոդինամիկ վրադիրներով:
Բացի այդ, մեքենայի ընթացային մասը համալրվում է կախոցների նոր զսպանակներով, որոնք ադապտացված են AMG Ride Control համակարգի հետ աշխատանքի համար:
Mercedes-Benz SLS AMG ռոդսթերի թյունինգի ամբողջական փաթեթը Vath-ում տպավորիչ 85 130 եվրո է գնահատվել:










