Microsoft-ը խոստացել է Apple-ից «քարը քարին չթողնել»

13:22 • 12.07.12

Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը CRN-ին տված հարցազրույցում խոստացել է Apple-ի հետ մրցակցային պայքարում «քարը քարին չթողնել»: Microsoft-ը մտադիր է Apple-ի հետ մրցակցության մեջ մտնել շուկայի յուրաքանչյուր սեգմենտում, չնայած, որ նա հրաժարվել է iPhone-ին մրցակից Microsoft սմարթֆոնի ստեղծման գաղափարից:

 

Ըստ Բալմերի՝ իրենք աշխատանքային արդյունավետության առումով առավելություն ունեն Apple-ի նկատմամբ: 

 

Հունիսին Microsoft-ը ներկայացրել էր իր Surface պլանշետային համակարգիչը: Սա Microsoft-ի պատմության մեջ առաջին համակարգիչն է, որը ընկերությունը վաճառելու է իր սեփական ապրանքանիշով:

 

DigiTimes-ի տվյալներով մինչև 2012-ի վերջը Microsoft-ը ծրագրում է 5 մլն ֆիրմային պլանշետ հանել շուկա: Ներկայում պլանշետների համաշխարհային շուկայում Apple-ի բաժինը կազմում է 60 %, Microsoft-ինը՝ մի քանի տոկոս:

Microsoft-ը խոստացել է Apple-ից «քարը քարին չթողնել»