Նոր քիմիական միացությունը ընդմիշտ կվերացնի կարիեսը
Չիլիացի ատամնաբույժների ստեղծած նոր քիմիական միացությունը կարող է ընդիմիշտ «փրկել» ատամները կարիեսի առաջացումից` հնարավորություն տալով մարդկանց կրճատել ատամնաբույժի այցելությունները, գրում է Daily Mail-ը:
Keep 32 նյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավական հուսադրող արդյունք է գրանցել: 60 վայրկյանում այն վերացրել է բերանի խոռոչում կարիեսի առաջացումը խթանող բոլոր բակտերիաները:
Նյութը կարելի է ավելացնել սովորական ատամի մածուկի և նույնիսկ սննդի մեջ, ինչն էլ ավելի արդյունավետ կպայքարի ատամների փչացման դեմ: Keep 32-ի բանաձևն ուղղված է streptococcus mutans տեսակի բակտերիաների դեմ, որոնք փչացնում են ատամի էմալը:
Այն վաճառքի կհանվի հաջորդ տարի:










