Սեքսից հրաժարվելը «վերակենդանացնում է» հարաբերությունները. հոգեբաններ
Կարեզան օգնում է պահպանել սերը, պնդում են հոգեբանները: Գաղտնիքն օրգազմի բացակայության մեջ է: Դա հնարավորություն է տալիս հասնել խորը էմոցիոնալ կապի, գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով ABC News-ին:
Հոգեբան Դեբ Ֆեինթեքը խորհուրդ է տալիս կիրառել կարեզան որպես «փչացած» հարաբերությունների վերականգման միջոց՝ նշելով որ, այդպիսով էմոցիոնալ կապը ամրանում է: Զույգերից միայն պահանջվում է. արթնանալ առավոտյան և սկսել գրկախառնվել, նայել միմյանց աչքերի մեջ՝ չմտածելով սեռական հարաբերությունների մասին:
Մասնագետների խոսքերով՝ սեռական գրգռվածության ժամանակ դոպամին հորմոնի կենտրոնացումը սկզբում մեծանում է, այնուհետև կտրուկ նվազում, ինչը «կեսաքիմիական խումհար» է առաջացնում. տղամարդկանց մոտ դա տեղի է ունենում անմիջապես սեռական հարաբերություններից հետո, կանանց դեպքում պահանջվում է 2 շաբաթ:
Կա ևս մեկ գործոն. հաճույքի կենտրոնների չափից շատ խթանումը նվազեցնում է ուղեղի զգայունությունը հաճելի զգացողությունների նկատմամբ, իսկ Կարեզան «թույլ է տալիս խաբել բնությանը»:










