Ծխախոտից հրաժարվողները առաջին տարում գիրանում են 5կգ-ով

20:35 • 12.07.12

Բրիտանացի և ֆրանսիացի գիտնականները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են ծխախոտից, առաջին իսկ 12 ամիսների ընթացքում գիրանում են մոտ 5կգ-ով, գրում է The Daily Mail: Սա համարյա 2 անգամ ավելի է պաշտոնապես ներկայացվող թվից:


Վերլուծելով 62 հետազոտություններ, գիտնականները հայտնաբերել են, որ ծխախոտից հրաժարվելուց հետո` առաջին 3 ամիսներին ընթացքում մարդկանց քաշը ավելանում է համարյա 3կգ-ով:


Սակայն, ընդհանուր առմամբ գիտնականները հայտնաբերել են քաշի ավելացման մեծ տատանումներ. մարդկանց 13 տոկոսը գիրացել է ավելի քան 10կգ-ով, իսկ 16 տոկոսը, ընդհակառակը, նիհարել է:

 

Մարդիկ, ովքեր հրաժարվում են ծխելուց, գիրանում են, քանի որ նիկոտինը փակում է ախորժակը և որոշ չափով արագացնում է նյութափոխանակությունը: Ավելին` հրաժարվելով ծխախոտից՝ մարդու մոտ սկսում է լավանալ համի և հոտի զգացողությունները, ինչը ստիպում է նրան ավելի հաճախ սնվել:

Ծխախոտից հրաժարվողները առաջին տարում գիրանում են 5կգ-ով