Իսրայելը լազերային հրասայլ կստեղծի

14:58 • 12.07.12

Իսրայելի պաշտպանության ուժերի ղեկավարությունը ծրագրում է մինչև 2020թ.-ը նոր տանկ թողարկել, որը կփոխարինի ներկայիս Merkava հրասայլերին, հայտնում է Jerusalem Post-ը:

 

Նոր տանկը էլեկտրամագնիսական կամ լազերային թնդանոթ կունենա: Ներկայիս լազերային և էլեկտրամագնիսական զենքը չափազանց մեծ է տանկերի համար, սակայն ապագայում դրա չափը զգալիորեն կփոքրանա:

 

Նոր տանկերի զրահածածկը զգալիորեն թեթև կլինի:

Ներկայում իսրայելական ամենաժամանակակից տանկը 2003-ին շահագործման հանջնված Merkava Mk4-ն է: Ընդհանուր առմամբ՝ Իսրայելում տարբեր սերունդների ավելի քան 1500 Merkava կա:

 

Էլեկտրամագնիսական զենքի ստեծման աշխատանքներ է տանում նաև ԱՄՆ-ն:

Իսրայելը լազերային հրասայլ կստեղծի