Հաճախակի անհանգստությունն ու վախերը ծերացնում են կանանց 6 տարով. հետազոտություն

11:41 • 13.07.12

Մի շարք ամերիկացի և բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ հաճախակի անհանգստություն և վախ ապրող կանայք 6 տարով շուտ են ծերանում, գրում է Daily Mail-ը:

 

Պարզվում է, որ տարբեր ֆոբիաներով տառապող մարդկանց օրգանիզմում բջիջների վնասում է տեղի ունենում, ինչը խթանում է վաղաժամ ցերացումը: Մինչ այս եզրակացությանը հանգելը գիտնականներն ուսումնասիրել են 42-69 տարեկան 5 հազ կանանց արյան նմուշները, ինչպես նաև առաջարկել են լրացնել մի հարցաթեթիկ, որտեղ մասնակիցները պետք է նշեն իրենց ֆոբիաների մասին:

Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ հասուն տարիքի կանայք, ովքեր անպատճառաբանված վախեր ունեն ամբոխից կամ բարձրությունից, ավելի կարճ տելոմերներ (քրոմոսոմի վերջնամաս) ունեն, քան համեմատաբար ավելի հանգիստները: Տելոմերներն իրականում պաշտպանում են մարդու գենոֆոնդը վնասումից և համարվում են կենսաբանական կամ բջջային ծերացման ցուցիչներ:

 

Բացի այդ, համեմատաբար ավելի կարճ տելոմերները քաղցկեղի, տկարամտության, սրտային անբավարարության առաջացման և վաղաժամ մահվան պատճառ են հանդիսանում:

Հաճախակի անհանգստությունն ու վախերը ծերացնում են կանանց 6 տարով. հետազոտություն