Ծնողների հանգստությունը երեխաների ցավի վերացման գրավականն է. հետազոտություն
Երեխաներին ցավագին զգացողություններից զերծ պահելու համար պարտադիր չէ, որ ծնողները դիմեն ցավազրկող դեղամիջոցների օգնությանը, գրում է Med Daily-ին:
Ավստալացի գիտնականները բացահայտել են, որ ծնողներն իրենք կարող են ցավն ացկացնել ,եթե կարողանան հանգստություն պահպանել:
«Որպես կանոն, ծնողները չեն դիտարկվում որպես ցավի վերացման մասնագետներ, սակայն նրանք ահռելի ազդեցություն են ունենում երեխայի վրա, ով որևէ հիվանդության պատճառով պետք է որոշակի բժշկական պրոցեդուրաներ անցնի: Եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ կերպ է տեղի ունենում այդ ազդեցությունը, ապա հնարավոր կլինի նաև հաղթահարել ցանկացած սուր ցավ թե տանը, թե հիվանդանոցում»,- նշել է հետազոտական աշխատանքների ղեկավար Քենդիս Լուպստրան:
Սակայն գիտնականների կարծիքով այս հարցում լուրջ խնդիր կա. ծնողների մեծամասնությունը կորցնում է ինքնատիրապետումը և չի կարողանում կառավարել զգացմունքները, երբ տեսնում է իր երեխային հիվանդանոցային պայմաններում: Ուստի երեխաների հետ նախապատրաստական աշխատանք կատարելուց առաջ, բժիշկները պետք է չմոռանան նաև ծնողների գործոնի մասին, քանի որ նրանց միջոցով իրոք կարելի է ազդել փոքրիկ հիվանդների վրա, ինչը կմեծացնի բուժման արդյունավետությունը:
Այս ամենի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ծնողների հանգստությունն ու ինքնատիրապետումն անչափ կարևոր է ընթացող բժշկական թերապիայի ժամանակ: Այս տեսակետն առավել կարևոր է մինչև 5 տարեկանների բուժման հարցում, քանի որ երեխաները ծնողներին նայելիս պետք է սովորեն ցավը հաղթահարել և չվախենալ բժիշկներից:










