Մասնավոր Virgin Galactic ընկերությունը տիեզերական զբոսանք կազմակերպելու 529 հայտ է ստացել
Դեպի տիեզերք թռիչքներ իրականացնող մասնավոր Virgin Galactic ընկերությունը ճանապարհորդության 529 հայտ է ստացել:
Այս մասին հայտարարել է ընկերության սեփականատեր բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը «Ֆարնբորոյի» ավիաշոուի ընթացքում, որը կայանում է Մեծ Բրիտանիայի համանուն քաղաքում:
Գործարարի պնդմամբ՝ իր ընտանիքը երկու երեխաների և իր հետ միասին կլինի Virgin Galactic –ի տիեզերական առաջինն ուղևորների շարքում:
Բացի նրանցից թռիչքին մասնակցելու հայտ է ստացվել դերասան Էշթոն Կատչերից և գիտնական Սթիվեն Հոքինգից: Առաջին թռիչքը պետք է կայանա 2013թ. դեկտեմբերին:
Ավիաշոուի շրջանակներում կայացած ներկայացումից հետո տիեզերք ուղևորվելու համար 120 մարդ է գրանցվել: Տիեզերական մասնավոր շրջագայության առաջին հայտը ստացվել էր 2004թ. իռլանդացի գործարար Բիլլ Կալենից: Ներկայում տիեզերական զբոսանքը 128 հազար բրիտանական ֆունտ կամ 205 հազար ԱՄՆ դոլար է գնահատված:
Կոնստրուկցիոն համակարգը բաղկացած է կրող WhiteKnightTw ինքնաթիռից և SpaceShipTwo տիեզերանավից, որում մինչև 6 ուղևոր է տեղավորվում: Կրողը բարձրացնում է նավը մինչև 100կմ երկրից վերև (տիեզերքի պայմանական սկզբնասահման), առանձնանում, և SpaceShipTwo տիեզերանավը շարունակում է ինքնուրույն թռիչքը 2 ժամ մնալով տիեզերքում:










