Բրիտանացի բժիշկները ուզում են սահմանել «վիրաբույժ» հասկացությունը

22:25 • 15.07.12

Առաջատար բրիտանացի բժիշկները կոչ են արել կառավարությանը օրենսդրորեն պաշտպանել «վիրաբույժ» հասկացությունը:

Թագավորական անգլիական վիրաբուժական քոլեջը հայտաբերել է, որ 2000 հարցվածների 95%-ը համապատասխան բժշկական որակավորում է պահանջում այն մարդուց, ով իրեն անվանում է վիրաբույժ, գրում է BBC-ին:

Սակայն որևէ սահմանափակում «վիրաբույժ» բառի կիրառման համար չկա: Թագավորական վիրաբուժական քոլեջը պնդում է, որ կրել նման բժշկական կոչում կարող է միայն նա, ով ունի բժշկական աստիճան և վիրաբուժական փորձ: Վիրաբույժ խորհրդատուի աստիճան ստանալու համար սովորաբար հարկավոր է 16 տարի:


Քոլեջի կարծիքի հետ ոչ բոլորն են համաձայն, այդ թվում նրանք, ով կարող է զրկվել վիրաբույժի կոչումից, վիրաբույժ-օրթոպեդներ են, ովքեր չեն ստանում լիարժեք բժշկական աստիճան:
 

Բրիտանացի բժիշկները ուզում են սահմանել «վիրաբույժ» հասկացությունը