Աշնանը ծնված մարդիկ պոտենցիալ երկարակյացներ են. հետազոտություն
Սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ծնված երեխան ավելի մեծ շանսեր ունի ապրել մինչև հարյուր տարեկանը, քան մյուս ամիսներին ծնվածները: Գրում է Meddaily-ն, վկայակոչելով` New Scientist-ին:
Չիկագոյի համալսարանի գիտնականների խոսքերով` այստեղ կարևոր դեր է խաղում միջավայրը, որտեղ մեծանում է երեխան: Այն ազդում է գեների և վարքի վրա:
Գիտնականները հավաքել են ավելի քան 1500 երկարակյացների տվյալներ, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում` 1880-1895թթ: Պարզվել է, որ նրանց մեծ մասը ծնվել է աշնանը, ավելի քիչ` մարտին, դեկտեմբերին, հուլիսին:
Այս օրինաչափությունը բացատրող ամենահայտնի վարկածը սեզոնային գարնանային վարակներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում վաղ տարիքում և բացասաբար են ազդում առողջության վրա: Չեն բացառվում նաև սեզոնային վիտամիների դեֆիցիտը կամ հորմոնալ տատանումները:










