Եղունգի ու մազի լաքերը կրկնապատկում են շաքարախտի առաջացման հավանականությունը. հետազոտություն
Մի շարք ամերիկացի և բրիտանացի գիտնականներ պարզել են, որ մազի և եղունգի լաքի հաճախակի օգտագործումը զգալիորեն մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը, ինչը կապված է դրանցում առկա որոշ քիմիական նյութերի հետ, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ուղիղ կապ գտնել վերոնշյալ միջոցների մեջ առկա քիմիկատների` ֆատալատների և նյութափոխանակության խանգարումների հետ կապված այդ հիվանդության առաջացման միջև:
Օրգանիզմում մեծ քանակությամբ ֆատալատների կուտակում ունեցող կանայք իրենց օրգանիզմում, ի տարբերություն ավելի քիչ ֆատալատներ պարունակողների, 2 անգամ ավելի շատ են հակված 2-րդ տեսակի շաքարախտ ձեռք բերելուն, քանի որ նրանց մարմնում կրճատվում է ինսուլինի քանակը:
Նախքան այս եզրակացությանը հանգելը, գիտնականներն ուսումնասիրել են 20-80 տարեկան 2 350 ամերիկուհիների մեզի նմուշները, ինչ արդյունքում պարզվել է, որ իրենց օրգանիզմում ամենաշատ ֆատալատներ պարունակող 217 կանայք շաքարխտով են հիվանդ:










