Գերմանացի մասնագետները պարզել են, որ մասնագիտության տեր տղամարդկանց են կանայք նախընտրում
Գերմանացի փորձագետները ծանոթությունների կայքերում արված հարցումների միջոցով պարզել են, թե ինչ մասնագիտությունների տեր տղամարդկանց են կանայք ամենաշատը նախընտրում, գրում է Berner Zeitung-ը:
Կանանց շրջանում ամենամեծ պահանջարկն ունեն փաստաբաններն ու ճարտարապետները, որոնց օգտին են քվեարկել հարցվածների 25%-ը: Նրանց հաջորդում են բժիշկներն ու ինժեներները, որոնց օգտին են քվեարկել կանանց, համապատասխանաբար, 22 և 18%-ը:
Զգալի քիչ հեղինակություն են վայելում նկարիչները, գիտնականները, լրագրողները, գովազդային գործակալները և մարքեթինգի մասնագետները:
Ինչ վերաբերվում է համազգեստով տղամարդկանց, ինչպես օրինակ ոստիկաններն ու օդաչուներն են, ապա նրանց նախընտրում է կանանց ընդամենը 13%-ը:
Վերջին ամենցածր հորիզոնակում, որքան էլ որ զարմանալի է, գտնվում են բանկիրները` 10%:
Հարցման արդյունքում նաև պարզ է դարձել, որ կանայք միանշանակ դեմ են իրենց կյանքը կապել ոչ հաստիքային աշխատանք ունեցող և անհատ ձեռներեց տղամարդկանց հետ` վախենալով զուգընկերոջ անկայուն աշխատանքային գրաֆիկից:










