Microsoft-ը սմարթֆոններով սուսերամարտելու ծրագիր է ստեղծել (տեսանյութ)

20:38 • 16.07.12

Microsoft Research հետազոտական կենտրոնում ստեղծվել է SwordFight խաղը, որն իրենից սուսերամարտի էմուլյատոր է ներկայացնում, որտեղ սառը զենքի փոխարեն սմարթֆոններն են, գրում է Wired-ը:


Սմարթֆոնները մշտապես որոշում են մեկը մյուսի դիրքը: Սարքերը 15 սմ և ավել մոտեցնելիս համարվում է հարված: Թե «սուսերամարտիկներից» ով է այն հասցրել, համակարգը հաշվարկում է արագացման և թվային կողմնացույցների տվյալների հիման վրա:


Յուրաքանչյուր սարք «հասկանում» է, թե որտեղ է հակառակորդ սարքը, ձայնի միջոցով: Սմարթֆոններից մեկը վայրկյանում 12 անգամ ձայնային ազդանշան է տալիս, իսկ երկրորդը «որսում» է այն և հաշվարկում, թե ինչ ժամանակում է այն հասել իրեն:


Microsoft-ը պնդում է, որ չնայած ձայնամետրիայի (օբյեկտի տեղը արձակվող ձայնի միջոցով որոշելը) տեխնոլոգիան նոր չէ, սակայն SwordFight խաղի հեղինակները կարողացել են դրա բավականին բարձր ճշտության հասնել: Այն տատանվում է 2 սմ տիրույթում:


Microsoft–ը չի մանրամասնում, թե երբ խաղը հասանելի կլինի հանրությանը:


Տեսանյություն երկու «սուսերամարտիկներ» SwordFight խաղով մարտնչում են Windows Phone 7-ով աշխատող սմարթֆոններով:

 

Microsoft-ը սմարթֆոններով սուսերամարտելու ծրագիր է ստեղծել (տեսանյութ)