Կանայք ավելի խելացի են դարձել, քան տղամարդիկ. հետազոտություն

20:02 • 16.07.12

Բանականություն քանորդի (intelligence quotient - IQ) մակարդակի որոշման հիման վրա կատարված վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք սկսել են գերազանցել տղամարդկանց, գրում է InoPressa-ն` վկայակոչելով La Repubblica պարբերականը:


Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ կանայք տղամարդկանցից ավելի խելացի են և, գուցե միշտ այդպես է եղել՝ սկսած Ադամից և Եվայից, սակայն անցյալում նրանց չի հաջողվել լիարժեք իրագործել իրենց ներուժը, կամ գուցե նրանք այդպիսին են դարձել վերջին ժամանակներում` սթրեսի պատճառով, որը կապված է աշխատանքը և ընտանիքը համատեղելու անհրաժեշտության հետ:

Այնուամենայնիվ, IQ թեստավորման ընթացքում կանայք առաջին անգամ ցույց են տվել մտավոր զարգազման գործակցի լավագույն արդյունքները» - գրում է պարբերականը:


«Հանրահայտ հոգեբան Ջեյմս Ֆլինը պարզել է, որ արևմտյան երկրներում IQ թեստավորման արդյունքները միջին հաշվով երեք միավորով աճում են` 10 տարին մեկ անգամ: Այսպիսով, յուրաքանչյուր ժամանակակից մարդ պետք է մտավոր զարգացվածությամբ գերազանցի իր պապերին և նախապապերին առնվազն 30 միավորով»,- նշել է պարբերականը:
 

Կանայք ավելի խելացի են դարձել, քան տղամարդիկ. հետազոտություն